Գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակներում անդրադարձել է գերիների վերադարձի շուրջ քննարկումներին և ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հուշակոթողների պղծման մասին հարցին: «Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, ապա մենք աշխատում ենք և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ […]