23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», – […]

Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին։   1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը; 2. Ալիեւի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկը եւ գաղտնի բանակցությունները։ […]

«Սերժ Սարգսյանին պատասխանելու ողորմելի փորձեր էին». Շարմազանովը՝ Փաշինյանին /Տեսանյութ/

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գլխավոր կապիտուլյանտի հարցազրույցը ոչ թե մեկնաբանությունների ու քննարկումների, այլ՝ զավեշտի ու անհեթեթության առիթ տվեց։ «Թե՛ Հայաստանում բարձրաստիճան զինվորականները, հասարակական ու քաղաքական մտքի ներկայացուցիչները, թե՛ սովորական քաղաքացիները զարմացած էին ու ձեռ էին առնում գլխավոր հողատու կապիտուլյանտի երեկվա մտքի անհաջող գոհարները։ Ես երեկ գիշերն եմ դրան […]

Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը: […]

«Ցավոք, չեմ կարող հայհոյանք տալ ուղիղ եթերում». Սոլովյովը՝ Փաշինյանի մասին

Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է «կրակած Իսկանդերի չպայթելու կամ 10% պայթելու մասին» Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը՝ ասելով. «Լսում էի Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Հիմա էլ պարզվում է՝ մեր զենքն է վատը։ Ցավոք, չեմ կարող հայհոյանք տալ ուղիղ եթերում։ Մարդ, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն աղետի մեջ, հայ ժողովրդի ամենամեծ նվաստացման մեջ, շարունակում է պնդել, որ […]

Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելել է Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:   Նա կպատասխանի քաղաքացիներին հուզող բոլոր հարցերը, այդ թվում Շարժման գործունեության հետ կապված։   Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։  

Վրաստանը մարտի 1-ից բացում է ՀՀ-ի հետ սահմանը օդային ճանապարհով

Այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: 

Երիտասարդները թուրքական անձնագիր են հանձնել Ժաննա Անդրեասյանին․ Analitik.am

ԿԳՄՍ Նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին են հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների. գրում է Analitik.am-ը։ Ակցիայի մասնակիցները փոխնախարարին հորդորեցին հեռանալ «իր իրական հայրենիք Թուրքիա, քանի որ վերջինս սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»: Նրանք նաև նշեցին, որ չեն հանդուրժելու թրքասեր պաշտոնյաներին կրթական ոլորտում և հասնելու են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի