24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2021

Մի վախեցեք սրանց հոխորտանքներից և աշխատանք կորցնելուց. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.   «Հարգելի պետծառայողներ և պետական հիմնարկների աշխատակիցներ:   Գիտեմ, որ ձեզ նախարարություններից, հիմնարկներից, դպրոցներից հիմա ստիպողաբար հավաքագրում են Հանրապետության հրապարակում խելագառ վիժվածքի հրամանով:   Մի վախեցեք սրանց հոխորտանքներից և աշխատանք կորցնելուց: Դուրս եկեք ձեր աշխատավայրերից, բայց եկեք Ազատության հրապարակ, միացեք ժողովրդին:   Եղիցի Հայաստան»:

Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս ունենք. Լավրով

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Արա Այվազյանը տեղեկացրել է հանրապետությունում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմից ընդգծել են՝ իրավիճակը գնահատվում է որպես Հայաստանի ներքին գործ, և ՌԴ-ն հույս ունի, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Ոստիկանության հարգելի գործընկերներ, կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին. Վալերի Օսիպյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչով է հանդես եկել, որում ասվում է. «Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։ Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։ Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող […]

«Սա պետության վարչապետի կողմից քաղաքացիական պատերազմի կոչ է, բայց Երևանի փողոցներում արյուն չի թափվելու. նա պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով

Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ վարչապետի կողմից աշխատանքից ազատելուց հետո, այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գլխավոր շտաբը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը: «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար […]

Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին. Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և […]

Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում

Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ: Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված […]

Յուրի Խաչատուրովը միացավ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին

Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին միացավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեսնելով մոտեցող Խաչատուրովին, ասաց. «Մեզ է միացել գեներալ Յուրի Խաչատուրովը»:

«…Երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը». Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։ Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված