22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2019

Դատարանները համատարած սկսել են արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են

«Դատարանները համատարած սկսել են արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են», – այս մասին նշում է «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը եւ մանրամասնում. «Մասնավորապես՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել է:Մի քանի դատական որոշումներից հետո` աչքներս Սասուն Խաչատրյանի վրա պահենք, որ իր գործած անօրիանականությունների պատճառով երկրից չթռնի

ԲԴԽ նախագահի, նրա պաշտոնակատարի հրաժարականներից հետո «Իմ քայլը» իր թեկնածուին է առաջադրում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի […]

ՄԻԵԴ-ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է

Մարդու իրավունքների դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: ՄԻԵԴ-ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի […]

Զեյնալյանի հրաժարականի պատճառն «Իմ քայլը» խմբակցության դժգոհությունը չէ. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից և քննարկել է խմբակցության նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ պնդելով, որ Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենց դժգոհությունը չէ: «Մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ […]

Ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ. ԲՀԿ-ն դեմ է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, խորհրդարանում այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:   Նա նշեց, որ նախագծում բավականին դրական կետեր կան, բայց եկամտային հարկի համահարթեցմանն իրենք դեմ են: «Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու: Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ», – ասաց Ծառուկյանը: […]

Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», – ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման […]

«Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բանակի մասին գիտելիքներդ մայկա տռուսիկից այն կողմ չի անցնում։ Երբ Հայ֊ռուսական հարաբերությունները տուրիստների մակարդակ է իջնում։ Երբ խոստացած ներդրումներդ այդպես էլ մնում են օդում։ Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում։ Երբ խոստացածդ միլիարդները անգամ միլիոնի չի ձգում։ Երբ պարապությունից մենակ ՖԲ ստատուսներ […]

«… Էդ ֆակելները, որ վառեցիր ԼԳԲՏ-ի գույներով, էդ գույները դուրդ եկե՞լ ա: Ուշքի արի, դու վարչապետ ես». հետախույզ /տեսանյութ/

«Վարչապետը երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ պետին ասաց, որ դավադիր մարդկանց անունները հայտնի են, անունները գրել տվել ա հա՞ էդ մարդկանց, որ ասում ա հայտնի ա»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Վերջինս ընդգծեց՝ մեր երկրում անընդհատ լարված վիճակ է և այդ ներքին լարվածությունը մեզ պառակտելու միակ ճանապարհն է: Անդրադառնալով սևազգսեստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված