20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ, ականավոր մտավորական, հայ գրականության ֆենոմեն: Այսօր լրանում է մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 122–ամյակը։ Ե. Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ահա թե ինչու նա իրեն անվանում էր Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում: Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված իր մտերմուհիներից […]
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը: Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ […]
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա […]
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, գնար հեռուստատեսություն և ասեր՝ «Գիտե՞ք, միևնույն է՝ ինքնաթիռը թռնելու է, ես բազկաթոռի մեջ նստած կամ չնստած ՝ ի՞նչ տարբերություն: Համ էլ, ամուսնուս կարոտին չեմ դիմանում, ախր, ես ոնց չթռնեմ ու աշխարհով մեկ լավ-լավ տեղեր չգնամ ու մի լավ մեղրամիս չանցկացնեմ»: Խեղճ կնոջը հենց նույն վայրկյանից […]
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Մեկ անգամ նայելն է ճիշտ… Մոնթե նշանակում է բարձր, բարձրանալ։ Ուզում եմ տեսնել այն հային, ով Դիլիջանի բարձունքից կիջեցնի Մոնթեի արձանն ու Թերլեմեզյանի սաների կողմից մոնթեականներին նվիրած խաչքարը։ Իմ ուղեղում սա պարզապես չի տեղավորվում»: Հիշեցնենք, մամուլը տեղեկություն է հրապարակել, թե Պետգույքի կառավարման […]
Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել: Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որևէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը […]
Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») եւ «սորոսական» թեւերի միջեւ, եւ որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց: Թերթը պարզել […]
«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Խմբակցության անդամները միմյանց մեղադրում են դիլետանտիզմի մեջ՝ համոզված լինելով, որ իրենք ավելի պատրաստված են խորհրդարանական աշխատանքի համար: Շատերը իրար նույնիսկ չեն բարևում՝ համարելով, որ իրենց համար վիրավորական է գտնվել միևնույն խմբակցությունում