22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2019

Այսօր քնի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին […]

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել. Փաստաբան

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, համապատասխանաբար՝ չի կարելի որևէ մեկի վրա դնել պատասխանատվությունը։ Արգելվում է պատասխատվության ենթարկել անձին, եթե ուղղակիորեն դա նախատեսված չէ՝ որպես անգործության հետևանք, որ նա է նախագահը, ուրեմն՝ նա է պատասխանատուն՝ սկզբունքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր […]

ՌԴ ԱԳ նախարարության դիրքորոշումը՝ բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխության մասով: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ մեկ անգամ է արտահայտվել բանակցային ձևաչափի մասին, որը կարող է փոխվել միայն կողմերի համաձայնությամբ: Եթե նրանք, որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա լինելու […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]

Աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Աստծուն

Մենք կարիք ունենք գտնելու Աստծուն, բայց աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Նրան: Աստված լռության բարեկամն է: Տեսե’ք թե ինչպես է բնությունը՝ ծառերը, ծաղիկները, խոտը, աճում լռությամբ: Տեսե’ք ինչպես են աստղերը, լուսինն ու արևը շարժվում լռության մեջ: Հոգիներ հուզելու համար մենք լռության կարիք ունենք: Մայր Թերեզա

Երևանի պետական համալսարանի պրոռեկտորն ու աշխատակազմի ղեկավարն ազատվել են աշխատանքից

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն ազատվել են աշխատանքից․ այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Գեղամ Գևորգյանը աշխատանքից հեռացվել է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով, իսկ Ալիկ Ղարիբյանը՝ իր դիմումի համաձայն։ Էմին-Տերյանը մանրամասներ չի նշել։  

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է.պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը նշեց, որ դիմելու են Եվրոպական դատարան: «Սա արդեն խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կապված նրա առողջության հետ: Բոլոր հիմքերը կան, որ դիմենք դատարան»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը […]

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Ըստ էության, […]

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակված անձանց զենքի վրա վրացերեն, հայերեն և այլ լեզուներով գրություններ կան

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:   Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ: Վրացերեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի