2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել. Փաստաբան
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, համապատասխանաբար՝ չի կարելի որևէ մեկի վրա դնել պատասխանատվությունը։ Արգելվում է պատասխատվության ենթարկել անձին, եթե ուղղակիորեն դա նախատեսված չէ՝ որպես անգործության հետևանք, որ նա է նախագահը, ուրեմն՝ նա է պատասխանատուն՝ սկզբունքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռին, որով Ռ. Քոչարյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է: Դատարանը մերժել էր պաշտպանների ներկայացրած միջնորդությունը գրավ կիրառելու վերաբերյալ։
«Ամենապարզ միջոցն այն էր, որ պետք է քննիչից պահանջեինք ազատել հաշիվները, որովհետև այդ հաշիվներն ամբողջությամբ սառեցնելու հիմք չկա, և այդ հաշիվներից կվճարեինք համապատասխան գումարը»,- շեշտեց փաստաբանը։