Քիչ առաջ Արմավիրի քաղաքապետարանի ավագանին գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այսօր կայացած քաղաքապետարանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացվեց, քննարկում չեղավ. ավագանու անդամներից ոչ ոք կարծիք չբարձրաձայնեց: Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտեցին քվեարկությամբ՝ ավագանին միաձայն քվեարկեց Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու օգտին:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով: Խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ […]
Ռուսաստանի և Ալժիրի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Աբդելքադեր Մեսսահելի հանդիպման ժամանակ լրատվամիջոցներից մեկի ձայնային օպերատորը չափազանց մոտ է պահել միկրոֆոնը Լավրովին: Դիվանագետը չի կորցրել իրեն ու շտապել է ձեռքով ողջունել սարքին:
Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Չորս […]
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը […]
Ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դավոսում տեղի ունեցած հանդիպումը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել: Այս մասին նա հայտնել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում։ «Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ», -ասել […]
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել […]