Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ նոր գնումներ չկատարեն, որպեսզի մենք նորից փաստի առաջ չկանգնենք. Հակոբ Արշակյան
Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ մեքենաների կոնկրետ թիվը իրենց հայտնել են միայն դեկտեմբերին: «Դա թույլ տվեց նաև, որ մեր տնտեսվարողների գումարների վատնում տեղի չունենա»,- […]