Հայաստանի զարգացումը և հզորությունը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց […]