Երեւանի քաղաքապետարանից զգուշացնում են
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: Նպատակը «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն […]