13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Օրվա րոպեների Տերը Արարիչն է

Ի՛մ որդիներ. օրվա յուրաքնչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք` Իմ ծրագրի ու Իմ տնօրինության: Հիշե՛ք, որ ձեր Վարդապետը Տերն է օրվա փոքր պատահարների: Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին: Կա՛նգ առեք կամ քայլեք` համաձայն այդ հպումի. առաջնորդվեք Սիրո այդ զգացումով:
Օրվա րոպեների Տերը Արարիչն է Ձնծաղկի ու հզոր Կաղնու: Եվ ավելի մեծ քնքշանք ունի Ձնծաղկի, քան հսկա կաղնու նկատմամբ:

Իսկ երբ ձեր գործերը չեն ընթանա ձեր ուզածի պես, այն ժամանակ մեղմ ու սիրալիր ժպիտով ժպտացեք Ինձ ու ասեք, ինչպես որ կասեիք ձեր շատ սիրելի մարդուն. «Թող քո ուզածի պես լինի». վստահ եղեք, որ Իմ Սրտի պատասխանը կլինի` այնպես անել, որ Իմ կամեցածը հնարավորին չափ տանելի լինի ձեզ:

«Աստծո կանչը» գրքից

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ