23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2018

Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի

«Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին:Այդ հայտարարությունը մեկ անգամ ևս վկայեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց: Եթե հիշում եք՝ նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես եմ բանակցել, […]

Պայթյուն Արարատի մարզում. կան վիրավորներ

Նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները […]

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. Ժամանակ

ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով:  Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չու­նի անելու, նա պետք […]

Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումներին չեն հավատում միջազգային ֆինանսական կազմակերպությունները. Հայոց աշխարհ

Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը 1,3 կետով նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6,2-ից դարձնելով 4,9 տոկոս։ Գլխավոր դրամատունն այլեւս չի հավատում բարձր աճի հավանականությանը։    Չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի տնտեսական աճի սպասումները գնահատվել են 4,6-5,1 տոկոս։ Սա զգալիորեն ցածր է նախորդ եռամսյակի կանխատեսումների համեմատ։ Ընդամենը երեք ամիս առաջ ակնկալիքները 5,6-6,9 տոկոսի միջակայքում […]

Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին սպասում է դաժան հիասթափություն. Հայոց աշխարհ

Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք։ Նախաձեռնության հեղինակները համարեցին, թե դա դաժանություն է ձկնիկների նկատմամբ, քանզի «խեղաթյուրված պատկերացում է տալիս շրջակա իրականության մասին»։   Այնպիսի տպավորություն է, թե քարոզարշավին մասնակցող ոսկե ձկնիկ-իշխանավորները, վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ապրում են կլոր ակվարիումներում. այնքան որ խեղաթյուրված են նրանց պատկերացումները շրջակա իրականության մասին։    Անցնում են […]

Արսեն Թորոսյանն արդեն պաշտոն է խոստանում. Հրապարակ

Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ […]

Փոխվարչապետը սեր ունի ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկների» հետ. Հրապարակ

Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։ Թաղապետի տեղակալը նաև Սամվել Ալեքսանյանի սանիկն […]

Ես ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի Էդոն կգնա ԱԺ. Հրապարակ

Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք։ «Ո՛չ»։ […]

Ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել: Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված