«Դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, թե դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից: Ապա նա հարցրեց, թե երբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը վավերական դարձավ նախորդ տարի, որը ենթադրում է, որ անհամապատասխանության դեպքում, իհարկե, մանրամասն ուսումնասիրություններ կարվեն, […]