Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

Փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Էդուարդ Սադոյանը1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միությանանդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, […]