Նոր նշանակում կառավարությունում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Մխոյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Մխոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»։