28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Հրանտի սպանության մասին նախապես տեղեկություն է ստացվել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել. վկա

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։ Թուրքիայում լույս տեսնող հայակական երկլեզու «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հերթական դատական նիստին մասնակցել են մի շարք կալանավորված և ազատ վկաներ ու կողմերի փաստաբանները։ Ազատության մեջ գտնվող վկաներից մեկը՝ Հաջի Օմեր Ունալըրը, ով Դինքի սպանությունից առաջ աշխատում էր Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի […]

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ

Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ: Վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են […]

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ:  Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի […]

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է մի շարք ձկնաբույծների

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական […]

Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:          

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017թ. աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Սա […]

Էրդողանի խորհրդականը սպառնացել է կոտրել հույների ձեռուոտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերը և ձեռքերը, եթե նրանք  համարձակվեն ոտք դնել Էգեյան ծովում գտնվող Քարդակ (հուն.՝ Իմիա) կղզու վրա: Այս կղզին հանդիսանում է վիճելի տարածք Թուրքիայի և Հունաստանի միջև: «Ցանկացած սպայի,  վարչապետի, կամ էլ նախարարի ոտքերը և ձեռքերը կկոտրենք, եթե հանկարծ համարձակվեն ոտք դնել […]

Հայաստանի և Ղազախստանի վարչապետները երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի