Փետրվարի 2 – 8-ը մայրաքաղաքում ծնվել է 391 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, փետրվարի 2-8-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 391 երեխա՝ 207 տղա, 184 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39962 քաղաքացի: