Մարշալ Բաղրամյանի տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցվեց (ֆոտո, տեսանյութ)

Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, այսօր կայացավ զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, նաև հարազատները: Ներկաներն իրենց ելույթներում հիշեցին հերոսի անցած ուղին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=NbdLTbMKtXU&feature=youtu.be