Աշոցքի, Արթիկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: