25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2017

Շփման գծում հրադադարը խախտել է 64 անգամ

Փետրվարի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը […]

Բարձր եմ գնահատում Մանվել Զորավարին. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Երկրապահին վաղուց ժողովուրդը իր գնահատականը տվել է: Այս պահին ես ուզում եմ նախ խոնարհվել մեր բոլոր  ազատամարտիկների և մեր զինվորների առաջ, որոնք իրենց կյանքով փոխհատուցեցին, որ մենք այստեղ գտնվենք և հարցազրույց տանք»,-այսօր՝ փետրվարի 18-ին ԵԿՄ 11-րդ համագումարի ժամանակ ասաց ԱԺ փախնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ հրավիրված է համագումարին և հպարտությամբ է մասնակցում: […]

Ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Արցախում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները: Փակ […]

Երկրաշարժ` Վահան գյուղում

Փետրվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել […]

Հեռախոսներ է բաժանում. Հայկական ժամանակ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաեւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր եւ թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու: Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ […]

Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են […]

Տենց ա ուզում ժողովուրդս. Առաքել Մովսիսյան

Այսօր՝ փետրվարի 18–ին Կարեն  Դեմիրճյանին անվան մարզահամերգային համալիրում ԵԿՄ 11-րդ  համագումարից առաջ Արմավիրի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ կուսակցության որոշմամբ է առաջադրվել։ «Ոչ թե խորհրդարանում, այլ կուսակցությանս կողքին լինեմ: Տենց ա ուզում ժողովուրդս»,– լրագրողներին ասաց Առաքել Մովսիսյանը :

Ովքե՞ր են դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել․ Ժողովուրդ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետը ստորագրությամբ ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ […]

Անդրանիկ Թեւանյանը կուսակցության գրասենյակում ապտակել է Օսկանյանին․ Ժողովուրդ

Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաեւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլեւ ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին: Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի