25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2017

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ  (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար […]

Վարդան Հարությունյանը չի կարողանո՞ւմ. Ժամանակ

ՊԵԿ-ը հրապարակել Է 20 պարտաճանաչ ընկերությունների անունները, որոնք օրինական դաշտում են աշխատում։ Տնտեսագետ Հայկ ԳԵւորգյանը, անդրադառնալով այս նախաձԵռնությանը, թերթի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում դժվար է լինել պարտաճանաչ հարկատու. «Քանի որ շուկայում, որտեդ գործում եք որպես ազնիվ, պարտաճանաչ հարկատու եւ նույն շուկայում գործում են իշխանության հովանավորյալներ, չեք կարող լինել սպիտակ դաշտում, որովհետեւ ուղղակի չեք դիմանա […]

Գալիս է Հովիկ Աբրահամյանի ժամանակը. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չեկած, կամ նրան համաձայնությունները խախտելու մեջ մեղադրող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի և իրենց պայմանավորվածությունների հարցում խոչընդոտ հարուցողը եղել է Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող զարգացումների վրա: Այն, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հանդեպ ունենալ նման անբարյացկամ […]

Ավտովթար Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին․ վիրավորների մեջ երեխաներ կան

Փետրվարի 15-ին, ժամը 19:38-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MN 348 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ա) և «Mazda» մակնիշի 77 TZ 767 պետհամարանիշներով […]

Վահե Հակոբյանը` ամբիցիոզ քայլերով. Հայկական Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարևոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ»,- ասաց Հակոբյանը: «Մենք ունենք այն, […]

Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է. Հայկական Ժամանակ

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված և կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին: Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես […]

Զորավար Անդրանիկի ապտակը Մարշալ Բաղրամյանը չմոռացավ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի կենսագիր Արամայիս Մնացականյանը իր Զորավար Անդրանիկի ապտակները հոդվածում նկարագրում է 1918թ. Խորասանում կոռնետ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը զորաարի հետ: Բաղրամյանը հիշում է. «Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին: Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց». «Կոռնետ Վանո, քո երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել: […]

Սևանա լիճը` սառույցի տակ. ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սևանա լճում ափասառույց ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ: Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների […]

Վերջ տվեք խայտառակությանը

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն արձագանքել է Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ տիրող լարված մթնոլորտին: Հիշեցնենք, որ Սեպուք Չուլջյանը Պոլսի պատրիարքի թեկնածուներից մեկն է, այս մասին գրում է Արեւելքը: Իմ հոգևոր եղբոր` Սահակ Սրբազանի զայրութն ու այս ծայրահեղ որոշումը ևս մեկ անգամ ահազանգ է բարձրացված պոլսահայության և հոգևոր դասի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Հուսով եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի