16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Նորայր Նորիկյանը: ԹԵՄԱ՝ Ս.թ. հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի դին:Դեպքից անցել է 3 ամիս, սակայն Արսեն Մխիթարյանի մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն:Տուժող կողմի իրավահաջորդի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը կներկայացնի նախաքննության ընթացքն ու արդյունքները, […]

ՀԿ-ները հնարավորություն կստանա՞ն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

Հասարակական կազմակերպություններն   հնարավորություն կստանան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս մասին այսօր  Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հասարակական կազմակերպությունների մասին եւ կից օրենքների» նախագծերի փաթեթը: «Այս նախագիծը Կառավարության կողմից ամենաշատ քննարկվածներից մեկն է, բազմաթիվ քննարկումներ են եղել հայաստանյան հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցություններից, արտախորհրդարանական ուժերի, միջազգային կազմակերպությունների հետ: Այս նախագծի սկզբունքը մեկն է՝ անհարկի […]

Արմեն Հայրապետյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար

Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում զետեղված՝ ՀՀ վարչապետի որոշման մեջ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»։

«Լրջագույն քայլ էր»

«Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստնում վերջապես վերականգնենք Հայաստանում վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, եւ նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ եւ անիմաստ էին համարում գնալ  քվեարկության:  Նրանց կարծիքով ամեն ինչ արդեն վաղուց որոշված է եւ […]

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

Աղավնաձորցիների խաղողի մթերման գումարները վճարվել են.փոխնախարար

«Վեդի ալկո» ընկերությունը Աղավնաձորում արդեն վճարել է խաղող մթերման դիմաց ունեցած պարտքերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «130 մլն դրամի չափով գումար էր մնացել: Այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մնացել են մի քանի հոգի, մինչեւ շաբաթվա վերջ կվճարի: Սպիրտ ուներ վաճառեց, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, համապարփակ միջխորհրդարանական շփումները: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս ոլորտում համագործակցությունն […]

«Էնքան կռռացիք, ըտենց եղավ»

«Առողջություն չունի. կերաք կյանքը, աչքով տվիք: Էնքան արիք,  մինչև սենց էղավ», – ԱԺ-ում  լրագրողների հետ  զրույցում ասաց ասաց պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը: Այն հարցին` վարչապետը հեռացնում է այն մարդկանց, որոնք հասարակության մեջ դժգոհություններ են առաջացնում, պատգամավորն արձագանքեց. «Վարչապետ մարդ ա. ինչ ուզենա,  կանի… մթոմ բան ասիր»: Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը ասում էր, […]

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա

Ադրբեջան – Ղազախստան. էներգետիկա, տրանսպորտ և գեոպոլիտիկա Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ: Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի