Արցախի անկախության ճանաչումը 3 րոպեի գործ է /վիդեո/
«Արցախի անկախությունը ԱԺ-ում ճանաչելը երեք րոպեի գործ է։ Չի բացառվում, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը նշեց, որ եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս քաղաքականությունը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին։ «Եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս ջայլամային քաղաքականությունը, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրա նպատակահարմարությունը կքննարկեն քաղաքական ուժերը։ […]