Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև

Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են […]