22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Խիստ միակողմանի ռեպորտաժ՝ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ․ Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպանը» հայտնում է․ «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի սեպտեմբերի 25-ի երեկոյան թողարկման ընթացքում ռեպորտաժ է հեռարձակվում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության թեմայով։ Ներկայացվում է պաշտոնական տեսակետ, որ «բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար»: Այնուհետև, ամբողջ ռեպորտաժը կառուցվում է փաստաբան […]

Իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք. Գեւորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել նախկինո ստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ իր և Գևորգ Մհերյանի անունները հիշատակելուն և իրենց ուղղված մեղադրանքներին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, […]

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը […]

Փաշինյանը 88 պատգամավորներին բերել է ԱԺ, ձեռքերից վերցրել անձնագրերը և ստիպում է անել այն, ինչ ինքը կասի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից, ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրական […]

Կառավարության մոտ տարեց կինը ապտակեց իրեն կապիկ անվանած համագյուղացուն /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի գյուղացիներ՝ դժգոհելով ոռոգման ջրից։ Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները ևս եկել էին՝ հակառակ կարծիք ներկայացնելու։ Ցույցի մասնակից տարեց մի տատիկ ապտակեց հակառակ կողմից մի տղամարդու։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Տատիկն էլ ասաց, որ իր հարևանն է, լավ է արել ու մայրական ապտակ է տվել։ Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում: 

«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահացության դեպք է գրանցվել։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ երեխան մեռելածին է եղել։ «Երեխան մահացած է ծնվել։ Մայրը հետազոտվում է, որից հետո, երբ ամեն բան պարզ լինի, կհայտնենք այդ մասին»,- նշեց ԲԿ-ի տնօրենը։  

Համանախագահները բավարարված են. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ու քննարկել ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ գործողությունների մասին, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Համանախագահները ընդգծել են կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները ամառային շրջանում՝ […]

Նույն քրեաօլիգարխիկներն են, որեւիցե բան չի փոխվել. Տիգրան Եղոյան /տեսանյութ/

Նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը համոզված է, որ անցած գարնանը տեղի ունեցած իրադարձությունը հեղափոխություն չէր, այլ իշխանափոխություն եւ Հայաստանում ոչինչ չի փոխվել. «Նույն քրեաօլիգարխիկ համակարգն է»:  Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետի՝ ՀՀ վերադառնալուց հետո եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրների շուրջ քննարկում կունենանք. Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը: «Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին», – ասաց Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով վերջին շրջանում երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի