17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արցախ. Վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան (Լուսանկարներ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել մեքենայից, որն Արցախում տեղափոխել է վիրավորում ստացած լրագրողներին։ Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։  

Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել․ hetq.am

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը: Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են:  «Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝ […]

Արցախում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», – տեղեկացնում են 24News.am-ից։

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն: «Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆրանսիական […]

Մարտական գործողությունները լուսաբանելիս հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը. Օպերատորը վիրավոր է

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Տաթեւիկ Բաղդասարյանը: «Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է»,-նշել է նա:  

Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ «Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը», – տեղեկացնում է մամուլի խոսնակը:

Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա հայտնում է, որ կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ վիրավոր լրագրողներին տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի