17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Եվրոպան եւ ԱՄՆ-ն Հայաստանի համար դա չեն անի։ Մոսկվան ծուլորեն է շարժվում /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում վերլուծում է միջազգային գործընկերների միջամտության ակտիվությունը կրակի դադարեցման, կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ։ 

Շատ կարեւոր․թշնամին ակնհայտ սադրում է

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն, պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ […]

Գիշերը հակառակորդը փորձել է ամրանալ Ջեբրայիլ չհասած, բայց թողնելով 60 զոհ, դիմել է փախուստի

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մասնավորապես նշելով․ «Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի […]

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին

Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ:

Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացրել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ»,- գրել է նա։  

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցներին ու լրագրողներին թիրախավորելու, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում անթույլատրելի բառապաշարով պիտակավորելու բոլոր փորձեր

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։ Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական […]

Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի […]

Թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած», – նշել է նա։

Նարիշկինը հայտարարել է Ղարաբաղ մի քանի հազար գրոհայինների տեղափոխման մասին

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ Համզայիղ», «Սուլթան Մուրադիղ», նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի