16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդադարյանը։ «Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց Բաղդասարյանը։ Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին:

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 71 զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Դավոյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2000թ. Բալյան Ժիրայր Լևոնի, ծնվ. 1986թ. Հովհաննիսյան Արթուր Արայիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Գրիգորյան Վաղարշակ Արմենի, ծնվ. 1984թ. Սուքիասյան Արման Արտակի, ծնվ. 2001թ. Իսոյան Վազգեն Կարենի, ծնվ. 2000թ. Թոմբուլյան Սարգիս Հակոբի, ծնվ. 2000թ. Գասպարյան Արթուր Գարիկի, ծնվ. 1987թ. Սեդրակյան Ռաշիդ Արայի, ծնվ. 2001թ. Կամավորական Ղահրամանյան […]

Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական […]

Դավիթ Տոնոյանն էլ

ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ազատվելու է աշխատանքից: Նշենք, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ դժգոհություն է առաջացել նաև իշխանական խմբակցության ներսում: Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն […]

Հիմա մենք պատմական առաքելություն ունենք` բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ չի հասցրել նոր ավերածություններ անել. Զոհրաբյան

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին: Հուսամ` լավ է: Մենք, Ձեր աղջկա ձեռքը բռնած, մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, ԱԺ նիստի ժամանակ, դիմելով իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ […]

Նիկոլ Փաշինյան, դու պետք է անմիջապես հեռանաս. պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել. ԲՀԿ-ական պատգամավոր

Հայ ժողովրդի արժանապատվությունը համատարած ոտնահարվել է, բայց ո՞վ է Նիկոլ Փաշինյանին նման իրավունք տվել: Եթե վարչապետը չի կարողանում կառավարել, պետք է հեռանա, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ինչո՞ւ պետք է այսքան զոհեր լինեին: Պետք է զոհվեին, նո՞ր հասկանայիք: Չկա՞ն պաշտոնյաներ, որ Զոհրաբ Մնացականյանից հետո պետք է շարքով գնային: Նիկոլ Փաշինյան, դու պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի