15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Պատմաբան գիտնականները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում են ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը: Հայտարարությունը՝ ստորև. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական […]

Վարդենիսի հոգեկան խնդիրներ ունեցող տուն ինտերնատի աշխատակազամից հենց հիմա 70 հոգի ավտոբուսով բերում են Երևան․ Mediaport

Վարդենիսի հոգեկան խնդիրներ ունեցող տուն ինտերնատի աշխատակազամից հենց հիմա 70 հոգի ավտոբուսով բերում են Երևան: Սոցապի բոլոր ՊՈԱԿ-ներին պարտադրել են 70-100 մարդ ապահովել այսօրվա երթին։  

Արագությամբ սահմանազատումները պարունակում են ՀՀ ժողովրդի կյանքի իրական վտանգներ․ ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը: Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի […]

Սոցապ նախարարությունից բոլոր մանկատներին հրահանգել են աշխատակազմից առնվազն 20 մարդ ուղարկել Փաշինյանի երթին

Սոցապ նախարարությունից բոլոր մանկատներին հրահանգել են աշխատակազմից առնվազն 20 մարդ ուղարկել Փաշինյանի այսօրվա երթին, այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։

Սրբապիղծը Եռաբլուր ոտք չի դնի․ Ազատամարտիկները Եռաբլուրում են /Ուղիղ/

Ազատամարտիկները Եռաբլուրում են հավաքվել վաղ առավոտից՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին նախապես տարածել, որում ասվում էր․ «Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։ Եռաբլուրը  մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն […]

Փաշինյանը հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հղած ուղերձում հայտարարեց, որ Սյունիքի բարձրադիր դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք, ըստ նրա, լուծելի հարցեր են: Նա նաև հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել: Հիշեցնենք, որ @Mediaport-ը […]

Եռաբլուրում արդեն պահակությունը սկսված է եւ ոչ մի անձ, ում մենք գիտակցորեն համարում ենք դավաճան, իրավունք չունի ոտք դնի մեր սրբազան վայրը /տեսանյութ/

«Եռաբլուրում արդեն պահակությունը սկսված է եւ ոչ մի անձ, ում մենք գիտակցորեն համարում ենք դավաճան եւ ունենք դրա լրիվ ապացույցները, սրանք բամբասանքներ չեն, իրավունք չունի ոտք դնի մեր ազգի համար սրբազան վայրը, որտեղ պառկած են մեր ախպերները, մեր հայրերն ու պապերը: Մենք հայերս ինչպես չենք ցանկանում, որ որեւիցե թուրք, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը ոտք […]

Փաշինյանի երթի մասնակիցներին արդեն ավտոբուսներով բերում են Հանրապետության Հրապարակ

@Mediaport-ի թղթակիցը հայտնում է, որ 20 րոպե առաջ կառավարության շենքի ետնամասում կայանեց ավտոբուս, որի մեջ հիմնականում կանայք են: Ուղևորներից ոչ ոք մինչ այս պահը չի իջել ավտոբուսից: Ըստ ամենայնի, մարդկանց հրահանգված է սպասել ավտբուսում: Ավտոբուսի պետհամարանիշն է [200 QQ 61]:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի