15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Կապիտուլյանտը չի հարմարվում ՄԻՊ-ի պրոֆեսիոնալիզմի հետ․ Փաստ

Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետպատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է: Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է […]

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջի առնչությամբ կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը վկայում է, որ ՀՀ-ում խաթարվել են Սահմանադրությամբ հռչակված են ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալական եւ իրավական պետության հիմքերը։ 2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը […]

Մակրոնը տարակուսած է Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ․ Հրապարակ

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։ Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է […]

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից․Փաստ

Տարբեր հարցազրույցների ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ պարբերաբար շեշտում են, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից. ընդդիմությունն անընդհատ հայտարարում է, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել կառավարումը, իսկ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այդ պահանջները, շարունակում է իշխել՝ տեղի ունեցածի մեջ իրենից բացի տարբեր մեղավորներ […]

Ցանկացած քաղաքական ուժ, ով կընդունի Փաշինյանի առաջարկը հանցակից է դառնում հայ ժողովրդի դեմ կատարված առերեւույթ ծանր հանցագործություններին․ սահմանադրագետ

Ցանկացած քաղաքական ուժ, ով կընդունի Փաշինյանի առաջարկն արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ, ուղղակի հանցակից է դառնում հայ ժողովրդի դեմ կատարված առնվազն հետևյալ առերևույթ ծանր հանցագործություններին: Այս մասին գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ առանձնացրելով 5 կետ։ «1. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված հրադադարը մերժելու համար, որն ընդունելու դեպքում Շուշին կմնար մեր […]

Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում։ ։ «Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, […]

Հռոմի Պապը սուրբծննդյան ուղերձում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից  հայտնում են, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում անդրադարձել է նաեւ Արցախյան հակամարտությանը։ «Հռոմի Պապի անդրադարձն արցախյան հիմնախնդրին Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։ […]

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

Մայրաքաղաքում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Փակվել էր Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին: Փակվել էր նաև Մաշտոցի պողոտան։ Այստեղ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ՀՅԴ երիտասարդական միության անդամները։ Ոստիկանները դաշնակցական երիտասարդներին բերման ենթարկեցին։ «Առանց Նիկոլ Հայաստան». բերման ենթարկվելիս վանկարկում էին ցուցարարները։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի