14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից, և ոչ ամբողջությամբ. Լավրովը՝ գերիների խնդրի մասին․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրին, այսօր հայտարարեց, որ «հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական», ինչի արդյունքում էլ հարցն ամբողջական լուծում չի ստացել։Ըստ էության, ռուսական կողմը որպես խնդրի չկարգավորման պատճառ տեսնում է հայկական կողմի անգործությունը: Հատկանշական է, որ խորհրդարանական մեծամասնությունը այսօր մերժեց «Լուսավոր Հայաստանի»առաջարկը, որով խորհրդարանական […]

Լավրովը շրջանցեց Նիկոլ Փաշինյանին, հիշեց Դավիթ Տոնոյանին /տեսանյութ/

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ հայ քաղաքական գործիչներն այցելում են Ադրբեջան եւ հայտարարություններ անում, նկատեց, թե այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հայտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:

ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը

ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆո»-ն։

Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով, այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ […]

Ուժի ցուցադրում Հայաստանին․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ «Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։ Նշվում է, որ զորավարժությունների […]

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին միտք էլ չկա․ Սերգեյ Լավրով /տեսանյութ/

«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ասուլիսին։ Նա նաեւ էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որեւէ գաղտնի հավելված չունի, հայտարարեց […]

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։ Հիշեցնենք`ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Մեկ այլ շրջանառվող տեղեկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի