14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ընդդիմությունը մեկ ճանապարհ ունի․ Հրապարակ

«Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը և ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։ Այլևս չկա այդ դիլեման, և մնում է հանրային պայքարի տարբերակը, ճնշումները։ Իհարկե, ասպարեզ են գալիս նաև հակասահմանադրական ուղիները, սակայն փաստ է, որ դրանց համար ճանապարհ բացեց հենց ինքը՝ […]

Արտերկրի գործարարները «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված՝ ներդրումներ անելու առաջարկները․ Փաստ

Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։ Թերթի […]

Սասուն Միքայելյանի դուստրը՝ Կոտայքի փաստացի մարզպետ․ Հրապարակ

Կոտայքի նորանշանակ մարզ­պետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետա­րանի կայքում զետեղված տեղե­կության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդա­կանի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, […]

Մահվան դատավճիռ․ 168 Ժամ

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքների մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ արտահերթ ընտրություններ չեն կայանալու։ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը […]

Փաշինյանը զարմացրել է թիմին։ Ուշագրավ մանրամասներ փակ հանդիպումից․ Ժողովուրդ

Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, եւ մնացել մինչեւ երեկո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել […]

Հաղորդում հանցագործության մասին

 Հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ […]

«Բարի գալուստ Ադրբեջան»․ մղձավանջ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին /Տեսանյութ/

Գորիս-Կապան ավտոճանապարհին ամենուր ադրբեջանական և ռուսական դրոշներ են, ինչպես նաև «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն: Ադրբեջանցի զինվորականները կտրել են ճանապարհի հարակից անտառների ծառեր՝ վաճառելով փայտը:

ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան

Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում: -Պարո՛ն Նախագահ, 2020 թվականի պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց […]

Մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերության սեփականատերը Փաշինյանի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է

 2021թ. հունվարի 29-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրած ընկերության հարկերը թաքցնելուն աջակցելու մեղադրանքով: Mediaport-ին հաջողվեց պարզել, որ մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերությունը «ADM դայմոնդս» ընկերությունն է, որի իրական սեփականատերը Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է: Եվ դա է պատճառը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ անգամ ընկերության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի