Դանակը եղել է տուժածի ձեռքին․ նոր մանրամասներ Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքից /ֆոտո/
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել: Դեպքի մասին թաղամասի բնակիչներից մեկը ահազանգել է Գյումրու շտապբուժօգնության կայան: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում […]





































