Ալիևը ձևավորել է մեզ ճնշելու պաշար, որի էլեմենտներից մեկն էլ մեր գերիներն են Թևան Պողոսյան
Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։ 30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ […]
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել: […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները: Երեկոն նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին: «Եռաձայն պատարագը» խնկարկում և […]
5-րդ ալիքը կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացրել է շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի մենախոսությունը: «Շուռնուխեցի տղա եմ. էստեղ մեծացել եմ էստեղ ապրում եմ, տունս շինած ակուրատնի, սաք-սաք գոմը սարքած, տունը սարքած, ոչխարը պահում ենք, անասունը պահում ենք: Հիմա, որ տենց հարամվել ա, ես էլ խի՞ ապրեմ։ Ասում ենք՝ զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , […]
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և […]
Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք […]
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից: Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և […]
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել… Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված […]
Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երեկվա այցից հետո, այսօր Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, մեղմ ասած, բերման են ենթարկել և նրա դեմ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով։ Նա այժմ Երևանում է՝ Քննչական կոմիտեում, որտեղ հավաքվել են նրա աջակիցները։ Լրագրողների հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե […]




























