09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ: Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։   Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, […]

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 միլիոն դոլար ապահովելու ուղղությամբ

ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։ Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և […]

Մալխաս Ամոյանը թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակները նվիրել է Քառօրյայի հերոսներին

Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը: 23-ամյա ըմբիշը […]

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմությանը փակ ֆորմատով հանդիպման առաջարկ է արել. Ռուբեն Ռուբինյանն է միջնորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հանդիպման առաջարկ է արել։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարեց, որ քննարկում է ունեցել վարչապեետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ «Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանն առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի ու ընդդիմադիր խմբակցությունների միջև. ընդդիմադիր մեր խմբակցություններն ասել են, որ այդ […]

Ադրբեջանը փորձում է հավելյալ ճնշումներով ստանալ նոր, ավելի շահեկան պայմաններ․ Փաշինյան-Ալիև հանդիպման ամենամեծ վտանգը դա է․ Աբրահամյան

Ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը մինչև այդ հանդիպումը համաձայնություն է տվել Ադրբեջանի ներկայացրած այն 5 դրույթին, որոնք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահը, ապրիլի 6–ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հայկական կողմն ընդունում է ոչ շահեկան պահանջները, Ադրբեջանը շարունակում է ճնշումները նոր […]

Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները, հարաբերությունները կկարգավորվեն․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։   «Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի […]

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:    

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, սա խաղաղության դարաշրջանի արշալույսն է»․ Սերժ Սարգսյան /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։ «Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», – լրագրողներին ասաց Սարգսյանը։ Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։ Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն […]

Սա պետություն չէ, այլ թուրքական հարեմ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը melikadamyan2 տելեգրամյան ալիքում գրել է.   «Սա պետություն չէ, այլ թուրքական հարեմ։ Այս սրիկաները թաքուն են պահում հայ-ադրբեջանական  բանակցությունների օրակարգը,  այնինչ Ադրբեջանն հայտարարել է, որ 5 կետից բաղկացած առաջարկությությունների  փաթեթ է ուղարկել սրանց, որի բովանդակության մասին հայ ժողովուրդն ունի զրո տեղեկատվություն։ Նույն ժամանակ Անթալիայում Չավուշողլուին լպստող Արարատ Միրզոյանի հանդիպումից մեզ ասում են, որ «առանց նախապայմանների հանդիպումից հետո կողմերը ընդգծել են, որ պետք է էլի հանդիպեն առանց նախապայմանների եւ պայմանավորվել են առանց նախապայմանների հաջորդ հանդիպման մասին»։ Հայ ժողովրդին սարքել են բույս, որի տակ բոլորը միզում են, մինչեւ չորանա…»:

Կանանց ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը․ Ամենայն հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր  վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի