ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը melikadamyan2 տելեգրամյան ալիքում գրել է.
«Սա պետություն չէ, այլ թուրքական հարեմ։
Այս սրիկաները թաքուն են պահում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը, այնինչ Ադրբեջանն հայտարարել է, որ 5 կետից բաղկացած առաջարկությությունների փաթեթ է ուղարկել սրանց, որի բովանդակության մասին հայ ժողովուրդն ունի զրո տեղեկատվություն։
Նույն ժամանակ Անթալիայում Չավուշողլուին լպստող Արարատ Միրզոյանի հանդիպումից մեզ ասում են, որ «առանց նախապայմանների հանդիպումից հետո կողմերը ընդգծել են, որ պետք է էլի հանդիպեն առանց նախապայմանների եւ պայմանավորվել են առանց նախապայմանների հաջորդ հանդիպման մասին»։
Հայ ժողովրդին սարքել են բույս, որի տակ բոլորը միզում են, մինչեւ չորանա…»: