23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մալխաս Ամոյանը թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակները նվիրել է Քառօրյայի հերոսներին

Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

23-ամյա ըմբիշը ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում: 

Ոսկե մեդալի ճանապարհին աշխարհի չեմպիոնն անցկացրեց 5 գոտեմարտ: Որակավորման փուլում հաղթեց լիտվացի Մանտաս Սինկեւիչուսին (9:0), 1/8 եզրափակչում՝ սլովակ Դենիս Խորվաթին (5:1), քառորդ եզրափակիչում՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), կիսաեզրափակիչում՝ շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին (9:0) եւ եզրափակիչում՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարին (4:3):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ