19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք  արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության  համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող […]

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան եւ այնտեղ հանդես եկել ելույթով: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիա լ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ պատասխանել բարձրացված հարցերին: Սահակյանն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը […]

Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա. ինչու է ռուս միլիարդատերը տեղափոխվել Արցախ /վիդեո/

Ռուս հայտնի բիզնեսմեն Գերման Ստերլիգովն օրեր առաջ վաճառել է ողջ ունեցվածքը Մոսկվայում եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այժմ բիզնեսմենը РЕН ТВ –ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է հեռացել Ռուսաստանից: «Ես կպատմեմ հասարակ, պարզ ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ»,- ասել է նա: Ստերլիգովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը մի զարմանահրաշ վայր է, այդ պատճառով որոշել […]

Ռուս հայտնի բիզնեսմենը մեկնել է Արցախ

Ռուս հայտնի բիզնեսմեն Գերման  Ստերլիգովը իբրեւ զբոսաշրջիկ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Интерфакс-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բիզնեսմենը վաճառել է ողջ ունեցվածը Ռուսաստանում եւ հեռացել: Լեռնային Ղարաբաղ այցից անմիջապես հետո Ստերլիգովը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի սեւ ցուցակում:  

Դիտարկում են արել Մարտունու ուղղությամբ

 Հուլիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող […]

ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդական Քրիստին Վորմութի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «haber3.com»  լրատվակայքը՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամների մասնակցությամբ գումարվելիք ժողովի հիմնական թեմաները լինելու են Ինջիրլիքն ու Դիարբեքիրի օդային զինուժի ռազմաբազաները, գրում է Ermenihaber.am-ը: ԱՄՆ պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնում 2014-ին նշանակվելուց ի վեր Վորմութը հայտնի է որպես ԱՄՆ՝ Սիրիայի և […]

Արայիկ Հարությունյանը հանդիպել է հարկային ոլորտի աշխատակիցներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին և նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները: Վարչապետը բարձր է գնահատել հարկային ծառայության վերջին տարիների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով կառույցի աշխատակիցներին՝  ծառայության նախկին պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ: Իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ Արտակ Բալայանը համակարգի ձեռքբերումների շարքում առանձնացրել է հատկապես այն, որ […]

Նախագահ Էրդողանին երբեք չեմ ների. Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր

Թուրքիայի մեջլիսի նորընտիր երեք հայ պատգամվորներից Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ երբեք չի ների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ներողություն, ինձ հայ էլ են ասել» արտահայտության համար, գրում է Ermenihaber.am-ը: Դողանը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, այս մասին հայտնել է թուրքական «Sözcü» պարբերականին տված հայրցազրույցում: Դողանն ասել է, որ դեռևս իրեն […]

Ստամբուլում քայլերթ է տեղի ունեցել «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել  է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» լրատվական կայքի տեղեկցմամբ՝ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճաապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ  Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը: Քայլերթից […]

Հայտնի երգչուհին Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում, գրում է Ria.ru-ն:  Հարկ է նշել, որ հայտնի երգչուհին նախորդ շաբաթ այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարի աշնանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի