16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի անկախության հուշակոթողի բացմանը (ֆոտո)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Առաջին հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ:

Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը: Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին: Հայ պատգամավորը շեշտել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի […]

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հայ համայնքի հետ։   Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։   Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ […]

Ֆրանկաֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է

Մարտի 21-ին տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկաֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ […]

Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա-ին Արցախին մշտապես […]

Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանան

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Բակո Սահակյանն եղել էր ԱՄՆ–ում, որտեղ այցելել էր Կոնգրես, հանդիպումներ ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ։ Վաշինգտոնում Արցախի նախագահը հանդիպել էր նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության, Ռամկավար ազատական կուսակցության գերագույն […]

«Արցախը չի կարող լինել ոչ ժողովրդավար երկրի կազմում»

 Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է ՝ ակնհայտ է՝  մեր հարևան երկրները,  որոնց հետ մենք տարածքային վեճեր և խնդիրներ ունենք, միջազգային հարթակներում   բավական մեծ գումարներ են ծախսում իրենց ասելիքը ներկայանալի, լսելի դարձնելու համար։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանական դիվանագիտության հետ կապված՝ մեր պատվիրակներից մեծ ջանքեր են պահանջվելու։ Այս մասին ավագանու անդամը  նշեց Henaran.am-ի […]

Թուրք պրոֆեսորը «մեղադրվում է» հայկական թեմայով գիտաժողով կազմակերպելու մեջ

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ:  Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում […]

Արաբական աշխարհին առաջարկվել է նոր կոալիցիա ստեղծել՝ ի հակակշիռ Թուրքիայի

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը մանրամասներ է գաղտնազերծել արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ անցկացված հակաթուրքական գաղտնի ժողովի մասին։ Ծագումով լիբանանցի, ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նադերը և որոշ արաբ լիդերներ 2015թ․ տարեվերջին հանդիպել են Կարմիր ծովում՝ մի զբոսանավում։ Հանդիպման ժամանակ Նադերն առաջարկել է «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի» և 6 արաբական պետությունների միավորմամբ նոր կառույց հիմնել։ Նադերի […]

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ  ժողովի մասին, որն անցկացվելու է Թուրքիայում։ Նախագահները վճռականություն են հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի