15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԽ համանախագահներն Արցախ չեն այցելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի   մամլո խոսնակ Դավիթ Բաբայան: «Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի  մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, […]

Ադրբեջանը երկրի խորքից բերված ստորաբաժանումներ է տեղակայում սահմանին. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգ է սահմանին տիրող իրավիճակով,  մասնավորապես, հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի չդադարող կուտակումների փաստով: «Սույն թվականի ապրիլից Ադրբեջանը մի շարք ստորաբաժանումներ է տեղաբաշխել սահմանամերձ շրջաններում: Նրանց մշտական տեղակայման վայրը այդտեղ չի գտնվում, երկրի խորքերից են բերել: Վերջին մի քանի օրերին ինչ-որ տեղաշարժեր են», – Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Արցախի […]

Չորրորդ շնորհավորականը Ադրբեջանի նախագահը ստացավ Թրամփից, իսկ Երեւա՞նը

Չորրորդ շնորհավորականը Ադրբեջանի նախագահը ստացավ Թրամփից, այս անգամ Ռամազանի կապակցությամբ: Մեկ ամսվա ընթացքում՝ 4: Ինձ ասում էիք «մայիսի 28-ն է իրենց ազգային տոնը, դրա համար մեզ չի շնորհավորել, իրենց շնորհավորել է, մենակ ազգային տոն է շնորհավորում»: Հա, Ռամազանը զուտ ադրբեջանական ազգային տոն է: Մեկ էլ գազի և նավթի ցուցահանդեսն է զուտ ադրբեջանական տոն, որ Թրամփը […]

Իսկանդերը վերածվում է ոչ արդյունավետ պարզ թնդանոթի, իսկ Պոլոնեզը դառնում է լրջագույն սպառնալիք

Պոլոնեզների մատակարարումն Ադրբեջանին, բացի բացահայտ ռազմական սպառնալիքից` նաև մի քանի կարևոր` խութային խնդիր է իրենից ներկայացնում: Առաջինն այն է, որ ստեղծվում է պարիտետի արդեն անվերականգնելի դարձող խախտում: Հայկական համարժեք զենքը` Իսկանդերն, այլևս վերածվում է հսկայական և ոչ արդյունավետ մի պարզ թնդանոթի, իսկ Պոլոնեզը դառնում է լրջագույն սպառնալիք հայկական կողմի համար:  Երկրորդ խնդիրը, որ բխում է առաջինից` […]

Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում: Թեև, կարելի է ասել, որ Իրանի ռազմավարական ու ազգային անվտանգության շահերն իր 16 հարևան […]

Կհրաժարվի՞ Բակո Սահակյանը. արցախյան սցենար. Առավոտ

Երեկ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը եւ հավաքի նախաձեռնող անդամները հանդես եկան ելույթներով՝ հիմնականում խոսելով այն խնդիրների վերաբերյալ, որոնք առկա են Արցախում եւ հանգեցրել են քաղաքական ճգնաժամի: «Առաջիկայում մենք սկսում ենք հանրային ճնջման միջոցառումներ: Կլինենք Արցախի բոլոր շրջաններում: եվ մեր նպատակը հետեւյալն է լինելու. Բակո Սահակյանի […]

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիեւին. Ժամանակ

Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենու­թյան հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպ­մանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկ­րորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ Երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի […]

Սահմանին զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժերը չեն դադարում

Վերջին օրերին  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ, ինչի մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության  Պաշտպանության նախարարությունը ։ Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից  Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին ասաց, որ թեև ինքը սահմանում չի եղել, բայց […]

Պատերազմը սահմանի նախիջեւանյան հատվածից շատ վտանգավոր է. 168 Ժամ

«Վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով […]

Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի

Ժամանակին մի տեղ կարդացի, որ պարտությունն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել ժողովուրդների ու պետությունների կյանքում։ Պարտվելուց վատ բան էլ կա։ Շատ ավելի վատ բան։ Կապիտուլյացիան է։  Հիմա մեր իրողություններին եմ նայում ու ուզում եմ հասկանալ ինչ վիճակում ենք և ինչի ակնկալիք կարող ենք ունենալ։ Մի կողմից դուխով ժողովուրդ, որն էնքան դուխով է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի