21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:             Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու   Բակո Սահակյանի […]

Այս հարցում պատրանքներ ունենալ չենք կարող

Ադրբեջանն իր ռազմական մկաններն  է ցույց տալիս ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլեւ միջազգային հանրությանը: Henaran.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի զինտեխնիկայի ու զինուժի տեղաշարժերին, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր   Խոսրով Հարությունյանը: Ըստ պատգամավորի, այս քայլով Ալիեւը մեսիջ է հղում առ այն, որ շարունակում է հակամարտության լուծումն ուժային ճանապարհը համարել: […]

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]

Քանի՞ անգամ է հակառակորդը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի […]

Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

Անհասկանալի խաղեր . Արմեն Սարգսյանը «սեփականաշնորհում» է վարչապետի լիազորությունները. Ժողովուրդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մանել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչա­պետն ու արտաքին […]

«Բակո, հեռացի՛ր». Փաշինյանի թաքնված սցենարը

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։ Արցախից ահագին մարդ է եկել Երևան, ուզում են այստեղ հասկանալ, թե իրենք «ոնց կարան օգտակար լինել իշխանափոխությանը» Արցախում։ Հիմա արդեն պարզ է, որ. ա) Փաշինյանի […]

Ալիեւին դուր էր գալիս Սարգսյանը, թե ոչ, նա ճանաչում էր Սարգսյանին

Մամեդյարով֊Մնացականյան հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ լինել չեն կարող։ Henaran.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։   «Այն, որ Ալիեւը մեսիջ է ուղարկում, թե հուսանք ՝ Հայաստանի նոր իշխանությունները նախկինների սխալը չեն կրկնի, արդեն արձանագրում է, որ իր դիրքերը ավելի կոշտ են լինելու»,-նշում է նախկին վարչապետը։ Ըստ Խոսրով Հարությունյանի, սպասելիքները […]

Ռուսաստանի «խորթությունը» վաղ , թե ուշ կվերանա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի կարծում, թե պաշտոնական Մոսկվան չի ցանկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած՝ ղարաբաղյան բանակցությունների մանդատ տալ։ «Եթե կա այնպիսի ենթադրություն, թե ռուսական կողմում հետխորհրդային ընկալումներով նախագահն է կրում լիազորությունները, դա ժամանակավոր բնույթ կկրի։ Քաղաքական ողջամտությունը հուշում է,  որ նման մտադրությունների համար հիմք չի կարող լինել։ Ես […]

Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում. Թաներ Աքչամ

Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի