14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

«Մենք հույս ունենք պրոգրես տեսնել Մինսկյան գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է»,-ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը կառուցողական աշխատանքի համար բոլոր գոյություն ունեցող միջնորդական ձևաչափերում:  

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի շրջանում: «Kış-2019» (Ձմեռ-2019) միջազգային զորավարժությունները, որին մասնակցւմ է 15 երկիր, թուրքական արտադրության սպառազինության տեսակներ են ներգրաված:  Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Kış-2019»-ի ընթացքին տեսակապով հետևել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:  

Բակո Սահակյանը աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արայիկ Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ըստ լուրերի՝ վերջինս մտադիր է 2020 թվականին մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին։  

Ջրային ռեսուրսների կտրուկ նվազում. Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են բախվել. Փաստ

2018-ի ապրիլին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ: Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ […]

Վարչապետի ուղերձի տեքստը վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ. Արմեն Աշոտյան

Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։ Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։ Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ։ Արմեն Աշոտյանն է կիսվել մտահոգությամբ: 

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր […]

Եթե Արցախում սադրիչ գործողություններ տեղի չունենան՝ մենք կունենանք հետաքրքիր ընտրություններ

2020 թվականին Արցախում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Առայժմ երեք հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար  Վիտալի Բալասանյան, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայան: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայտ ներկայացրածները մարդիկ են, ովքեր  լումա ունեն: «Մենք պետք է […]

Մեր ընտրած ուղին ճիշտ էր. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի