Դավոսում Փաշինյանը ինչ-ինչ համաձայնությունների է եկել, համանախագահները լուրջ ոգեւորվածության մեջ են. Փաստ
Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից: Թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են […]





































