Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Report լրատվական գործակալությունից։ Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան […]




































