14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իշխանաձորի բնակիչները հայտարարություն են տարածել՝ դատապարտում են «Սասնա Ծռերի» պահվածքը

«Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին, սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի շուրջ 100 բնակիչների ստորագրությամբ տարածած հայտարարության մեջ: Բնակիչներին խիստ զայրացրել է ծռերի երեկ տարածած այն հայտարարությունը, թե իբր խոչընդոտվել է իրենց հանդիպումը համայնքի բնակչության հետ: «Խմբավորումն ինչպես համացանցով, […]

Սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն չէ. Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է

«Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հաջորդ օրերին կրկին հայտարարում էր, որ Բաքուն պարտավոր է խոսել Ստեփանակերտի հետ: Խիղճներս չկորցնենք և չասենք, որ սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն է, և նախորդ իշխանությունը չէր պահանջել: Այլ հարց է, որ այս խնդրի լուծումը՝ թե նախորդ, […]

Մահացած մարդկանց անունից խոսելն անբարոյականություն է /տեսանյութ/

Քոչարյանն այսօր հանդես է գալիս որպես զոհ, ում վրա կենտրոնանում են  բոլոր մեղադրանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց նախկին պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով Մեղրու գնդի շուրջ ծավալված իրադարձություններից և Հայաստանի ներքաղաքական զարգացումներից: Անդրադառնալով Վահան Շիրխանյանի բաց նամակին, Բաբայանը նշեց. «Այն ինչ գրել է Շիրխանյանն  իր նամակի մեջ,  հղում կատարելով մահացած մարդկանց` առնվազն անբարոյական […]

Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու /տեսանյութ/

«Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային լարվածության միջոցով թիրախավորելով բնակչությանը, ինչից  փորձում է իր համար օգուտներ քաղել: «Դա սպառնալիքի քաղաքականություն է՝ եթե մեզ ձեռնտու ձևով հարցը չլուծվի, […]

Բաքուն սպասում է, որ կրկնի 2016թ. ապրիլը

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»: Այս մասին ասել է […]

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախում լարված են՝ ֆորս մաժորի փորձ է արվում. Փաստ

Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում: Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս […]

Արցախի գեներալիտետի պաշտոնանկությունները «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում. Հրապարակ

Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի […]

Արցախում զոհ ունենք

Ս.թ. մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի