14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է

«Իրավունք TV»-ն տաղավարում հյուրընկալել է հայտնի պետական-քաղաքական գործիչ  ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ,  ում հետ զրուցեցինք Արցախի հարցի շուրջ օր օրի սրվող ինտրիգի եւ առկամարտահրավերների շուրջ, ներքին եւ արտաքին  քաղաքական վերջին զարգացումների, որոշ շրջանակներիկողմից մեծ աղմուկ բարձրացրած Վահան Շիրխանյանի բաց  նամակի եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ: «ՆՊԱՏԱԿՆ Է ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ԻՆՉՈՒ ՈՉ 1988 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԿՍՎԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՈՐԱԿԱԶՐԿԵԼԸ» Անդրադառնալով Շիրխանյանի բաց նամակին` Շահնազարյանը նախ ասաց. – Նախ ասեմ, որ Ձեր նշած թեման արհեստականորեն ուռճացված է իշխանությունների կողմից եւ, չգիտես ինչու, դարձել է թիվ 1 քննարկվող խնդիր: Այստեղ ես կցանականամ խոսել այն քաղաքականության մասին, […]

Շուլուխը, էժանագին շոուն և գավառական թատրոնը՝ անդարդ ու բառադի

Արցախի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ ադրբեջանական մամուլի գլխավոր թեման բանակցային գործընթացն է։ Ալիևի դիրքորոշումը հստակ է և հնչեցված է հրապարակայնորեն։ Նա ուզում է ամբողջը և միանգամից։ Ադրբեջանում ներկայացվում են բազմաթիվ վերլուծություններ, քաղաքական գործիչները խոսում են հիմնականում այդ թեմայով՝ հակահայկական շեշտադրմամբ, բնականաբար։ Մի խոսքով՝ մեդիայի թոփ թեման այնտեղ Արցախն է։ Ուրիշ բան չէր […]

Ադրբեջանի նախագահականի աշխատակցի գրառումը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում գրառում է արել Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման մասին:  «Ադրբեջանն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորումը գործող ձևաչափի հիմքով, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,-գրել է Հաջիևը: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

Համանախագահներն ամեն ինչ կասեն. Իլհամ Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իր հանդիպումը նորմալ է անցել։ Այս մասին ՀՀ Կառավարության ղեկավարը հայտնել է՝ պատասխանելով tass.ru-ի թղթակցի հարցին։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Ինքը՝ Ադրբեջանի նախագահը, զրույցի արդյունքները մեկնաբանել […]

Հանդիպումը նորմալ է անցել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Վիեննայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է ընթացել: Այս մասին հաղորդում է  ТАСС գործակալությունը: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ

Վերլուծաբան Նարինե Դիլբարյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ այն բանում, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առկա երեք սկզբունքները և վեց կետերը պետք է հավելյալ  մեկնաբանվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Մենք պետք է շարունակենք պնդել», – ասում է Դիլբարյանը՝ նկատի ունենալով Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ իր մոտեցումները բաժանում է երկու […]

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ՄԽ համանախագահների հանդիպումը

Երեկ Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ այսօր կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին, Վիեննայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ. տապալման գինը վճարելու ենք բոլորս. Աշոտյան /տեսանյութ/

«Այս հանդիպումը թեպետ չորրորդն է իրենց կյանքում, բայց առաջին պաշտոնական հանդիպումն է, հետևաբար սիլիբիլիի, քաղաքական զավզակության ժամանակն անցել է։ Ես Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ։ Չեմ չարախնդա, եթե տապալում լինի, քանի որ այդ տապալման գինը վճարելու ենք բոլորս»,-անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: «Օրակարգից գրեթե […]

Հայաստանը երեք տարի ունի Իրանի հետ տնտեսական շահեկան հարաբերություններ կառուցելու համար. փորձագետ

ԱԺ-ն հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունը հայ-իրանական հարաբերություններում: «Հենարան» մամուլի ակումբի բանախոսները՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի