Հնարավոր է Ադրբեջանին ինչ-որ պատուհան տրամադրվի /տեսանյութ/
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է […]
Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ: Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:
Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, ստացել է վնասվածքներ։
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր […]
Հուլիսի 4-ին տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը: Մաշալյանն ընտրվել է ձայների` 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք […]
Ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ են։ Այս մասին «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին մի կողմից միմյանց հետ խնդիրներ ունեն, մյուս կողմից ժամանակ առ ժամանակ տնտեսական ակտիվ համագործակցություն են ծավալում, որը 2013-2015թթ.-ին լուրջ պրոգրես ունեցավ: «Վերջին 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև բավական […]
«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները: Աննա Նաղդալյանը նշեց, որ տարածաշրջանի սպառազինության մրցավազքի հարցը մշտապես ԱԳՆ ուշադրության կենտրոնում է, և այդ հարցը ՀՀ ԱԳՆ-ն մշտապես բարձրացնում է՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ […]

































