12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ կառավարությունը կկրճատի Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։ Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և […]

Առանց աղմկոտ դրսեւորումների կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհն ընտրածներին․ Բակո Սահակյան

Վերլուծական շրջանակների կանխատեսումները, թե Արցախը կարող է բախումների շրջան ապրել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 30-ին, ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետեւ չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են […]

Հանեք`ակնոցներն էդ մարդու աչքերից … Տավուշի, Ելփինի կողմերից են արդեն կրակում

-Հանեք`ակնոցներն էդ մարդու աչքերից… -Ուտելու, լողանալու, ռույլը` ընտանյոք վայելելու ընթացքում.. -Հիշեցրեք` -Ձերդ գերազանցություն` -Տավուշի, Ելփինի կողմերից են արդեն կրակում… -ՀԱՊԿ համաձայնագիր կա, բան կա… -Նյուզ-մեյքեր հայրդ անկեղծ չէր, որ ասում էր -Հանրապետականը, անգիտակցը սարքեցին Իջեւանի դեպքերը….. -Ոչ Հանրապետականը, եւ ոչ էլ անգիտակցը.. -Էդ բավականին լուրջ մեսիջ էր… ով ասաց Ռուսաստանի՞ց. -Ես նման բան չասացի. -Ռուսաստանը […]

«Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի բանակցային սեղան վերադառնալու փոխարեն ստացանք «կիրթ ու նորմալ» Ալիև Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Քաղաքական էլիտաները,իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են,բայց Արցախի խնդրի արդար ու հայանպաստ կարգավորումը եղել է մեր առաջնային […]

Բակո Սահակյանը Գանձասարում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը: Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի […]

Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում «ԳԱԶ-31105» մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախ ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 5 հոգի տեղում մահացել […]

Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում խնդիրներ եղել են. Արմեն Գրիգորյան

Քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ օրինակ, Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։ Ա. Գրիգորյանի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ […]

Հերթական «ջուրպղտորոցին» Արցախում. «հեսա սրանք էս տարածքները հանձնելու են». Փաստ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ այդ մասին չեն թաքցրել: Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել […]

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Վրաստան

Հուլիսի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ:   ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները:   Նշենք, որ նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:  ՀՀ […]

Զինվորի դի է հայտնաբերվել. ՊՆ

Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին, այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի