13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները […]

Սամվել Բաբայանի ստորագրահավաքն ավարտվել է. Փաշինյանի թեզը հօ՞դս է ցնդում. Հրապարակ

Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին:  «Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաեւ ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը […]

Պատերազմի աճի սպառնալիքին զուգահեռ՝ թանձրանում է Հայաստան-Արցախ մշուշը. Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում՝ լսելով բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփումը, նշեց, որ Հայաստանի համար բյուջեի կատարողականը Սահմանադրության կենսագործումն է, այսինքն, որ բյուջեն ծառայել է սոցիալական խնդիրների լուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, ինքնիշխանության ապահովմանը։ Այնուհետև՝ պատգամավորը նշեց մի շարք խնդիրներ, մասնավորապես, ապրանքների թանկացումը, արտագաղթը, զբաղվածության հետ կապված խնդիրները՝ ընդգծելով, որ […]

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի […]

Պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս. Արմեն Աշոտյան

ՄԵՐ ՇԱՆՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար: Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը: Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնև բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա […]

Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել.Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը

«Հայելիի» հարցազրույցը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 1-ին/ -Ձնագնդի նման անըnդհատ պտտվում է այս ,մեկ մեծանում ,մեկ փոքրանում,կարծես վերջակետ դնում եք,բայց դա նորից է մեծանում ,խոսքը Դանիել Իոաննիսյանի հետ բանավեճի մասին է,ամենօրյա հանյտարարություններով է հանդես գալիս,տպավորություն է ,որ անձնավորված է:Հնարավոր է,որ պայմանվորված է այն հանգամանքով ,որ իշխանություն մեջ կան մարդիկ ,որոնք սորոսականներ են և Ալեն […]

Փաշինյանը ծանր է տարել: Արցախի իշխանությունների դեմ հակաքայլեր կլինեն. Հրապարակ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։ Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ […]

Արցախում պրոֆեսիոնալ զինվորականների հրաժարկանների շքերթը ՀՀ իշխանություննրի պահանջով կշարունակի. Հրապարակ

Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»: Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։ Հաջորդը լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի